Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է ապագայի իր ծրագրերը։ Ինչպես հայտնում է Marca-ն, չնայած 3 տարվա դադարին, 52-ամյա Զիդանը դեռ ցանկանում է ակումբ մարզել:
Հաղորդվում է, որ մասնագետն այս ընթացքում մերժել է մեծ թվով առաջարկներ, քանի որ պատրաստ է աշխատել միայն Մադրիդի «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում։
Սակայն Զիդանը հասկանում է, որ այժմ գրեթե անհնար է վերադառնալ Մադրիդ, նշում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ Զիդանն արդեն երկու անգամ եղել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը (2016-2018, 2019-2021)։
Այդ ժամանակվանից ֆրանսիացի մարզիչն առանց աշխատանքի է։