Կլաուդիո Ռանիերի․«Նրան անհրաժեշտ է մեկ կամ երկու հպում, որպեսզի կարողանա գոլային պահ ստեղծել»

«Ռոմայի» մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է թիմի արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի խաղը:

«Լեանդրոն հիանալի փլեյմեյքեր է, ում անհրաժեշտ է ընդամենը մեկ կամ երկու հպում, որ կարողանա գոլային պահ ստեղծել: Ինձ դուր են գալիս այս կարգի ֆուտբոլիստները, նրանք փորձ ունեն և կարողանում են թելադրել խաղի տեմպը»,- Կլաուդիո Ռանիերիի խոսքերը փոխանցում է Football-Italia-ն։

Վերջին խաղում հռոմեական ակումբը 5։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Պարմայի» նկատմամբ։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Պարեդեսն անցկացրել է ութ հանդիպում։ 30-ամյա կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։