Կլաուդիո Ռանիերի․ «Երբ նա պատրաստ լինի, ես նրան կընդգրկեմ հիմնական կազմում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Իտալիայի առաջնության «Պարմայի» հետ հանդիպումից հետո կիսվել է թիմի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսի մասին իր կարծիքով։ Հռոմեական ակումբը խոշոր 5։0 հաշվով հաղթանակ տարավ։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Մատսը աշխարհի գավաթակիր է և Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալու փորձ ունի։ Հումելսը գրիպից ապաքինվում էր մեկ շաբաթ, ուստի նա չէր մարզվում։ Երբ նա պատրաստ լինի, ես նրան կընդգրկեմ հիմնական կազմում»,- հայտնում է Football-Italia-ի մասնագետը։

Այս հաղթանակից հետո հռոմեական թիմը վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։ Ռանիերիի սաները 11 միավորով հետ են մնում առաջին տեղում գտնվող «Ատալանտայից»: