«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլայի» հետ խաղում կրած պարտությունից հետո (1:2) խոսել է թիմի անհաջող արդյունքների մասին:
«Մենք գերազանցեցինք բոլոր ռեկորդները: Հիմա մենք սկսում ենք այլ ռեկորդներ սահմանել՝ հակառեկորդներ։ Ցավոք սրտի, դա ճիշտ է»,- ասել է Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 17 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը: