«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում կրած պարտությունը (1:2):
«Կարծում եմ, որ թիմն ավելի տխուր է, քանի որ մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք «Ատլետիկոյի» դեմ: Նույնիսկ երկրորդ խաղակեսում մենք ուժեղ էինք, բայց մեր սխալների պատճառով «Ատլետիկոն» պահեր ստեղծեց և երկու գոլ խփեց։
Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց կարևոր չէ, թե որքան լավ ես խաղում, եթե չօգտագործես քո հնարավորությունները: Կարելի է գեղեցիկ խաղալ, բայց առանց ավարտական հպման դժվար է դառնում գոլ խփելը, և դրա համար մենք պարտվեցինք»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։