Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է բացատրում իր յոթերորդ տեղը «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։
«Կան տարբեր ասպեկտներ, բայց ես կարծում եմ, որ ես կարևոր տարի ունեցա ոչ միայն այն պատճառով, որ Ամերիկայի գավաթի և Ա Սերիայի լավագույն ռմբարկուն էի, այլ նաև այն պատճառով, թե ինչպես եմ խաղացել:
Արդյո՞ք ես ինձ թերագնահատված եմ զգում: Երբեմն այո: Բայց թիմային տիտղոսները այլ կշիռ ունեն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Corriera della Sera-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Փարիզում Chatelet թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։