Արտեմ Դովբիկը կրկնել է Կիլիան Մբապպեի եզակի ձեռքբերումը

«Ռոմայի» հարձակվող Արտեմ Դովբիկը կրկնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի եզակի ձեռքբերումը, հայտնում է Opta-ն։

Ա Սերիայի 17-րդ տուրի «Պարմայի» հետ խաղում գոլ խփելուց հետո 27-ամյա հարձակվողը դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններում, ով առնվազն մեկ գոլ է խփել 20 տարբեր թիմերի դեմ եվրոպական թոփ 5 առաջնություններում։

Նախկինում այս նշագիծն առաջինը հաղթահարել էր Մբապպեն։ Ֆրանսիացին ներկայումս գոլեր ունի 22 թիմի դեմ:

Այս մրցաշրջանում Դովբիկը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։