«Բարսելոնայում» անհանգստություն կա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու արդյունավետության կորստի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը վստահում է 36-ամյա ֆուտբոլիստին և նախատեսում են ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել նրա պայմանագիրը։
Ակումբը հույս ունի, որ հարձակվողը մոտ ապագայում կբարելավի իր խաղը, հակառակ դեպքում կողմերը տարաձայնություններ կունենան ապագայի հետ կապված։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: