«Ռիվեր Փլեյթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է GiveMeSport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» ակտիվորեն վերահսկում են 17-ամյա արգենտինացուն, ում պայմանագրում կետ է ներառված փոխհատուցման չափի մասին։ Ենթադրվում է, որ ցանկացած ակումբ կարող է գնել Մաստանտուոնոյի պայմանագիրը 45,8 միլիոն եվրոյով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել մոտ 45 միլիոն եվրո։
Այս տարի ֆուտբոլիստը անցկացրել է 42 հանդիպում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։