«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ջոշուա Ցիրկզեն կարիերան կշարունակի Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է լրագրող Սեբաստիանո Սառնոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստի հետ արդեն խոսվել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։ Նշվում է, որ հոլանդացին կցանկանար հունվարին տեղափոխվել Թուրին, սակայն մեծ հավանականությամբ տրանսֆերը կկայանա հաջորդ ամառ։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Մանչեսթեր Յունայթեդը» 42,5 միլիոն եվրոյով «Բոլոնիայից» գնեց Զիրկզեին։
Այս ընթացքում հարձակվողը 25 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ցիրքզեի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։