«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հոլանդացի ֆուտբոլիստը նիհարել է և այլևս առանցքային դեր չունի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի համար։
Հարկ է նշել, որ 27-ամյա կիսապաշտպանը վերջին երկու հանդիպումներն անցկացրել է պահեստայինների նստարանին։ Դե Յոնգի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։