«Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ինչպես հայտնի է դարձել TEAMtalk-ին, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։
Նշվում է, որ Տոմորին այլևս անձեռնմխելի չի համարվում «Միլանում», և ակումբը բաց է առաջարկների համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Տոմորին «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականից՝ տեղափոխվելով «Չելսիից»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և գոլեր չի խփել։ Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2026/27 մրցաշրջանի ավարտին։