Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 15-րդ տուրի խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4։2) խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
Հիշեցնենք, որ այս հանդիպման ժամանակ ֆրանսիացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Կիլիանը ինքնաքննադատ է։ Այսօր նա ցույց տվեց իր բոլոր որակները։ Երեկ արդեն ասացի, որ նրա ադապտացիոն շրջանն ավարտվել է։ Այսօր նա ապացուցեց, որ երբեմն ես ճիշտ եմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։