«Թոթենհեմի» դեմ խաղից հետո Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ չորրորդ տեղ։
Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում 32-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ ու օգնեց մերսիսայդցիներին հաղթել 6։3 հաշվով։
Սալահն այժմ իր ողջ կարիերայի ընթացքում 229 գոլ ունի «Լիվերպուլի» կազմում։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Բիլի Լիդելից (228)։ Թիմի կազմում ավելի շատ գոլ են խփել միայն Գորդոն Հոջսոնը (241), Ռոջեր Հանթը (285) և Յան Ռաշը (346)։