«Միլանը» ցանկանում է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանին

Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կիսապաշտպան Ավգուստին Կանոբիոն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Football-Italia-ն։ Լրագրողների տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։

Պոտենցիալ գործարքը գնահատվում է չորս միլիոն եվրո։ Կանոբբիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Ռիվեր Փլեյթը», «Բոկա Խունիորսը» և «Պալմեյրասը», սակայն ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել Եվրոպա։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ա Սերիայի 16 տուրերի արդյունքներով միլանցիները 26 միավորով զբաղեցնում են աղյուսակի ութերորդ տեղը։