Հարի Մագուայրը կարող է տեղափոխվել իտալական թոփ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստին հավակնում են գնել եվրոպական մի քանի ակումբներ։ Նրանցից մեկը «Նապոլին» է։ Հունվարի 1-ից Մագուայրը կարող է նախնական բանակցություններ վարել իտալական ակումբի հետ։

Այս մրցաշրջանի առաջին կեսում պաշտպանը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալի փորձագետները պաշտպանի շուկայական արժեքը գնահատում են 18 միլիոն եվրո։