Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմում տեսնել տաղանդավոր հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է կենտրոնական հարձակվողի դիրքն ամրապնդել։

Պորտուգալացի մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել Վիկտոր Օսիմհենին, ով «Գալաթասարայում» է հանդես գալիս «Նապոլիից» վարձավճարով տեղափոխվելուց հետո։  Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» մարզչին չեն գոհացնում Ռասմուս Հոյլունը, Ջոշուա Ցիրկզին և Մարկուս Ռեշֆորդը, ուստի հույս ունի, որ նոր հարձակվողը կարող է օգնել թիմին։

Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը կարող է արժենալ 75 մլն եվրո։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Գալաթասարայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է տասը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: