«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը, ով կարիերան սկսել է «Մանչեսթեր Սիթիում», խոսել է Պեպ Գվարդիոլայի մասին:
Շաբաթ օրը 22-ամյա ֆուտբոլիստը օգնեց Բիրմինգհեմյան թիմին հաղթել «Սիթիին» (2:1)՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Պեպ Գվարդիոլան անհավանական մարդ և մարզիչ է։ Նրա հետ աշխատելը հաճելի էր։ Նա օգնեց ինձ, ամեն ինչ արեց, որ ավելի լավը դառնամ։ Այն ժամանակ ես նրան շատ էի պարտական։
Դա չափազանց օգտակար փորձ էր ինձ համար: Խաղացել և մարզվել եմ լավագույնների հետ, փորձել եմ քաղել ամեն ինչ»,- ասել է հարձակվողական ոճի կիսապաշտպանը TNT Sports-ին տված հարցազրույցում։
Մորգան Ռոջերսը 2019-ից 2023 թվականներին պատկանում էր «Մանչեսթեր Սիթիին», սակայն առաջին թիմում իր դեբյուտը երբեք չանցկացրեց: