Անգլիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 5։1 հաշվով ջախջախեց «Քրիսթալ Փելասին»։ Այս հանդիպումից հետո «զինագործների» մարզիչ Միկել Արտետան խոսել է չեմպիոնական տիտղոսը նվաճելու իր թիմի հնարավորությունների մասին։
«Մենք դեռ տիտղոսների համար պայքարի մեջ չենք, քանի որ «Լիվերպուլն» առաջ է և մի քանի խաղ ունի: Ցանկացած ակումբի համար դժվար է հաղթել նման խոշոր մրցաշարերում, բայց դա դեռ հնարավոր է: Մենք շարունակելու ենք պայքարը։ Մենք դեռ ճանապարհի կեսն էլ չենք անցել»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում «զինագործների» մամուլի ծառայությունը։
Հաղթանակից հետո «Արսենալն» ունի 33 միավոր։