Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» տեսադաշտում։
Պրեմիեր լիգայի գրանդի՝ շվեյցարացուն ձեռք բերելու ծրագրերի մասին հայտնի դարձավ այս ամսվա սկզբին: «Բորուսիայի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել առանցքային ֆուտբոլիստներից մեկից, ուստի նրա համար 70 միլիոն եվրո են պահանջում, հաղորդում է Bild-ը։
Դեռ պարզ չէ, թե արդյոք գինը հարմար կլինի «Չելսիին»: Գրեգոր Կոբելի արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 40 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը դորտմունդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ բաց թողնելով 27 գնդակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։