Լևերկուզենի «Բայերում» անդրադարձել են Ֆլորիան Վիրցի ապագային

Ֆերնանդո Կարրոն, ով Լևերկուզենի «Բայերի» գլխավոր տնօրենն է, խոսել է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի աշխատանքային պայմանագրի մասին։

«Մենք կցանկանայինք, որ Ֆլորիանը հնարավորինս երկար խաղա մեր թիմում: Հիանալի կլինի, եթե նա մնա Լևերկուզենում մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։

Սրա շանսերը կմեծանան, եթե նոր պայմանագիր կնքենք։ Ուստի մենք կփորձենք դա անել»,- ղեկավարի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։