«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին չի ափսոսում Անգլիա տեղափոխվելուց հրաժարվելու իր որոշման համար։
Իսպանացին այս ամառ առաջարկ էր ստացել «Լիվերպուլից», սակայն մերժել էր։
«Ես արձակուրդում էի, և դա ինձ անակնկալի բերեց։ Ես նման բան չէի պլանավորել։ Այդ ժամանակն ինձ համար հեշտ չէր, և բոլոր դրական ու բացասական կողմերը կշռելուց հետո որոշեցի, որ ավելի լավ է մնալ։
Ես չեմ հավատում հնարավորություններին, որոնք գալիս են կյանքում միայն մեկ անգամ: Եթե լավն ես և իսկապես ինչ-որ բան ես ուզում, ապա վաղ թե ուշ դրան կհասնես։ Շտապելու կարիք չկա։
Դա այնքան էլ դժվար որոշում չէր: Գիտեի, որ կարևոր մրցաշրջան եմ անցկացրել «Ռեալ Սոսյեդադում»։ Շատ պատճառներ կային մնալու համար»,- ասել է 25-ամյա կիսապաշտպանը El Diario Vasco-ին: