Ժոան Լապորտան գնահատել է կատալոնական ակումբի ներկայիս իրավիճակը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է կատալոնական ակումբի ներկայիս իրավիճակը։

«Եթե օգոստոսին մեզ ասեին, որ մինչև դեկտեմբերի վերջ մենք առաջինը կլինենք Լա լիգայում և երկրորդը Չեմպիոնների լիգայում, մենք ուրախությամբ կհամաձայնեինք:

Այո, վերջին անհաջողությունները մեզ համար սթափեցնող էին, քանի որ մենք Լա Լիգայում հարմարավետ և հուսադրող դիրք ունեինք, բայց թիմն արժանի է վստահության»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը: