Ջոն Սթոունսը կրկին առողջական խնդիրներ ունի։
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը փոխարինվել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպման (1:2) ընդմիջմանը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սթոունզի մոտ կրկնվել է նախորդ վնասվածքը:
Սա անգլիացու երրորդ վնասվածքն է այս մրցաշրջանում։ Նախորդ երկու անգամ ընթացքում Ջոնը բաց թողեց ընդհանուր առմամբ 16 հանդիպում: