Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է հարձակվող չորս ֆուտբոլիստների՝ Ջուդ Բելինգհեմի, Կիլիան Մբապեի, Ռոդրիգոյի և Վինիսիուս Ժունիորի փոխգործակցությունը։
«Նրանք շատ չէին խաղում միասին, քանի որ երբեմն Ռոդրիգոն կամ Բելինգհեմը վնասվածքներ էին ստանում: Բայց այն նրանք շատ լավ համակցված են և հարմարվում են մեկը մյուսի առանձնահատկություններին:
Երբեմն Մբապեն խաղում է ձախից, իսկ Վինին խաղում է կենտրոնում, երբեմն էլ Բելինգհեմը ձախ եզրում է: Ես չեմ պատրաստվում սահմանափակել չորսից ոչ մեկին։ Ես նրանց տալիս եմ ճիշտ դիրք գտնելու ազատություն»,- ասել է Անչելոտտին:
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Սևիլիայի» հետ։