Նոր տեղեկություն Լերոյ Սանեի ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն ասել է, որ դեմ չի լինի երկարաձգել պայմանագիրը գերմանական գրանդի հետ:

«Ցանկանում եմ մնալ «Բավարիայում»։ Մաքս Էբերլը, ով ակումբի սպորտային տնօրենն է, շատ է խոսել այս մասին, ես նույնպես կիսվել եմ իմ կարծիքով։ Գործերը լավ են ընթանում, այնպես որ մենք հնարավոր է, որ նոր պայմանագիր ստորագրվի»,- ասել է Սանեն Sky-ի եթերում:

Բունդեսլիգայի մրցաշրջանի 11 հանդիպումներում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

28-ամյա եզրային հարձակվողը կարող է ազատ գործակալ դառնալ մրցաշրջանի ավարտից հետո։