Ռուբեն Սեմեդու․ «Դոհայի և Եվրոպայի միջև տարբերությունն անվտանգությունն է»

Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռուբեն Սեմեդոն խոսել է Քաթարի ու Եվրոպայի տարբերությունների մասին։

«Ճիշտն ասած, ես այստեղ գտել եմ երկրորդ տունս: Իմ ընտանիքն իրեն հանգիստ է զգում, ես նույնպես, այնպես որ, Աստծո կամոք, նախատեսում եմ այստեղ մնալ դեռ երկար տարիներ:

Այո, ես միշտ բոլորին ասում եմ, որ Դոհայի և Եվրոպայի միջև մեծ տարբերությունն անվտանգությունն է։ Ձեր երեխաների անվտանգությունը։ Դուք կարող եք անել այն, ինչ ձեզ դուր է գալիս առանց անհանգստանալու», –
ասել է քաթարական «Ալ-Դուհեյլի» պաշտպան Ռուբեն Սեմեդոն։