Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը շուտով կստորագրի նոր պայմանագիր գերմանական ակումբի հետ՝ մինչև 2026 թվականի հունիս։
«Բավարիայի» տնօրեն Մաքս Էբերլը հաստատել է այս լուրը։
«Բանակցությունները ճիշտ ուղու վրա են, մնում է հստակեցնել վերջին մանրամասները։ Երկու կողմերն էլ գոհ կլինեն, երբ սա տեղի ունենա», ասել է «Բավարիայի» տնօրենը։