Լոնդոնի «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է բաժանվել միանգամից մի քանի ֆուտբոլիստներից։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» շարքերը կարող են լքել Չեզարե Կասադեյը, Բեն Չիլվելը և Քարնի Չուկվուեմեկան։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երեքն էլ ոչ մի հանդիպում չեն անցկացրել։
Անգլիայի առաջնության 16 տուրից հետո «Չելսին» վաստակել է 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Էնցո Մարեսկայի սաները երկու միավորով հետ են մնում առաջատար «Լիվերպուլից»: Հաջորդ հանդիպումը լոնդոնցիները կանցկացնեն «Էվերթոնի» հետ։