«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչու իր թիմը չի կարող այս մրցաշրջանում նույն ձև խաղալ, ինչպես նախորդ տարիներին։
«Չգիտեմ։ Եթե իմանայի, հիմա նույն բանը կանեի։ «Մանչեսթեր Սիթին» մեծ հաջողությունների հասավ, թիմը կայուն էր, վնասվածքներ չկային, տրամադրությունը լավ էր։
Երևի ես գիտեի ինչպես տիրել նախկինում, բայց մոռացել էի: Մենք անհավանական ութ տարի անցկացրինք, և այժմ ունենք ավելի քան 40 վատ օր արդյունքների առումով»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում իր վերջին 11 խաղում ութ անգամ պարտվել է։