«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան խոսել է կատալոնական թիմի խաղի անկման մասին:
«Մենք ինքներս ենք մեղավոր: Մենք լավ չենք խաղում: Մեր մակարդակն իջել է: Երևի որոշակի պահերին կենտրոնացվածության պակաս կար, և դա մեզ վրա թանկ նստեց։
Եվ, իհարկե, դա հոգնածության խնդիր է։ Ես կստեմ, եթե ասեմ, որ մենք հոգնած չենք եղել որոշ խաղերում, որտեղ միավորներ կորցրինք: Սա է հիմնական գործոնը, բայց մեր մակարդակն էլ է նվազել։
Սա կհաղթահարենք։ Ես դաջվածք ունեմ՝ «Ամեն ինչ կանցնի». Մենք լավ դիրքում ենք, լավ մարզավիճակում ենք եղել, բայց վատ ընթացք ենք ունեցել, և այն կանցնի: Դա կյանքն է: Եվ դա ֆուտբոլ է:
Կարծում եմ՝ պետք է յուրաքանչյուր մրցակցի վերաբերվել որպես աշխարհի ամենաուժեղին։ Այս դեպքում մեր կենտրոնացվածությունը ավելի բարձր կլինի, մենք կպաշտպանվենք ու կհարձակվենք որպես միավոր, կենտրոնացած կլինենք գոլ խփելու վրա»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։