Անգլիական գրանդը հետաքրքրված է Դանի Օլմոյով, ով հունվարին կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»

«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոյով, ով հունվարին կարող է հեռանալ կատալոնական ակումբից՝ Լա Լիգայում ֆուտբոլիստի գրանցման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբին գրավում է այս մակարդակի ֆուտբոլիստի հետ լիովին անվճար պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, «զինագործների» հետ կարող են մրցել «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։

Իր հերթին, «Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել Օլմոյի գրանցումը մինչև այս մրցաշրջանի ավարտը երկարացնելու համար։

Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը կատալոնական ակումբ է տեղափոխվել «Լայպցիգից» անցած ամառ։