«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է այն հարցին, թե խաղի ո՞ր առումով պետք է կատարելագործվի թիմի վինգեր Անտոնին։
«Նա ավելի շատ վստահության կարիք ունի։ Ես կօգնեմ նրան դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ։ Հիշում եք, թե ինչպես էր Անտոնին «Այաքսում»… Անտոնին պետք է կատարելագործվի և իսկապես քրտնաջան աշխատի»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Անտոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։