Պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հնարավոր հեռացման մասին տեղեկություններին։
«Ես հեռացման վտանգ չեմ զգում։ Մարդիկ հաճախ խոսում են այնպիսի բաների մասին, որոնք չգիտեն»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Պաուլո Ֆոնսեկան միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Իտալիայի առաջնության 15 տուրից հետո «ռոսոներիները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։ «Միլանը» 14 միավորով զիջում է առաջին տեղում գտնվող «Ատալանտային»։