«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը խոսել է հարձակվող Մարկ Գիուի մասին, ով «Շեմրոք Ռովերսի» հետ Կոնֆերենցիաների Լիգայի գլխավոր փուլի վերջին խաղում երեք գոլ խփեց։
«Երբ մտածում եմ Մարկ Գիուի մասին, չեմ հասկանում, թե ինչպես կարող էր «Բարսելոնան» բաց թողնել նրան։ Այս տղան երկու տարում կարող է դառնալ բարձրակարգ հարձակվող: Կարծում եմ՝ «Բարսելոնան» սխալվեց՝ բաց թողնելով նրան»,- Քոուլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: