Իվան Յուրիչը կգլխավորի «Սաութհեմփթոնը»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 49-ամյա խորվաթ մասնագետի հետ պայմանագիրը կկնքվի այսօր։
Յուրիչը նախկինում աշխատել է իտալական ակումբներում «Ջենովայում», «Վերոնայում» և «Տորինոյում»: Այս մրցաշրջանում նա դարձավ «Ռոմայի» գլխավոր մարզիչ, սակայն պայմանագիրը ստորագրելուց երկու ամիս էլ չանցած հեռացվեց:
Ընթացիկ մրցաշրջանում «Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայում միայն մեկ հաղթանակ է տարել՝ «Էվերթոնի» դեմ (1:0): 16 տուրերում թիմը վաստակել է 5 միավոր և Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 20-րդ և վերջին տեղը։
«Սաութհեմփթոնը» հեռացրեց Մարտինին «Թոթենհեմից» 5-0 հաշվով պարտությունից հետո: Ակումբը 16 հանդիպումներից 5 միավորով ԱՊԼ-ում վերջինն է: