Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յապ Ստամը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Բոլորը գիտեն, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, և իր տարիքում նա շարունակում է այսքան քրտնաջան աշխատել, մնալ հիանալի ֆիզիկական մարզավիճակում և այնքան կարևոր լինել իր թիմի համար:
Մարդիկ խոսում են առաջնության մակարդակի մասին, բայց այնտեղ շատ որակյալ ֆուտբոլիստներ կան, և դա ամենևին էլ հեշտ չէ:
Դատելով նրանից, թե ինչի է հասել նա իր կարիերայում, դժվար թե որևէ մեկը կարողանա կրկնել այն առաջիկա 100 տարում։
Չգիտեմ, թե որքան ժամանակ նա կարող է խաղալ, բայց կարծում եմ, որ նա կշարունակի ռեկորդներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ վնասվածքի նման բան տեղի չի ունեցել: Դա տպավորիչ է», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը: