Վենսան Կոմպանին՝ Գերմանիայում և Անգլիայում աշխատելու տարբերությունների մասին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին պատասխանել է Գերմանիայում և Անգլիայում աշխատելու տարբերությանը։

«Հետաքրքիր է մտածել դրա մասին: Անգլիայի շատ ակումբներ ամեն ինչ մի փոքր այլ կերպ են անում: Ես արդեն խաղացել եմ Գերմանիայում, ուստի հասկանում եմ այստեղի համակարգը:

Ինձ դուր է գալիս իմ դերը «Բավարիայում», միայն ես չեմ շփվում ֆուտբոլիստների հետ, ինչ վերաբերում է պայմանագրային պարտավորություններին, այս հարցերը քննարկվում են ղեկավարության կողմից, մենք լրացնում ենք միմյանց»,- ասել է Կոմպանին լրագրողների հետ զրույցում։

Վաղը՝ դեկտեմբերի 20-ին, Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի «ՌԲ Լայպցիգին»։