Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրը հունվարին կարող է վարձավճարով հանդես գալ։
28-ամյա բրազիլացին, ով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել, հայտնվել է Լա Լիգայի երեք ակումբների՝ «Վիլյառեալի», «Բետիսի» և «Վալենսիայի» տեադաշտում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Նախորդ մրցաշրջանում Արթուրը վարձավճարով հանդես էր գալիս «Ֆիորենտինայում»: Նախկինում կիսապաշտպանը երկու տարի խաղացել է Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում։