«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3).
«Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ դիտել, թե ինչպես են թիմերը դուրս գալիս խաղադաշտ և ցուցադրում իրենց ուժերը: Իհարկե, մենք ցանկանում ենք հաջողակ լինել, բայց չենք լինի, եթե բարդացնենք գործերը, ինչպես արեցինք այսօր:
Ինձ դուր եկավ խաղը։ Մենք խաղադաշտ չենք դուրս գալիս 1:0 հաշվով հաղթանակներ կորզելու համար։ Մենք փորձում ենք հիացնել մարդկանց։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- ասել է «Թոթենհեմի» մարզիչը: