«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է Հարի Մագուայրի խաղի մասին հարցին։
«Մագուայրը հիանալի է, եթե խաղում ես երեք կենտրոնական պաշտպանով, նա շատ լավն է կենտրոնում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում բոլոր ֆուտբոլիստները լավ պաշտպանվեցին, դա վերաբերում է ոչ միայն Մագուայերին։
Նրանք պահպանեցին կենտրոնացվածությունը մինչև վերջին րոպեն»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Հարրիի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։