«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է մնալ եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
«El Chiringuito» հաղորդման ժամանակ լրագրող Ջոտա Ջորդին հայտնել է, որ «Բարսելոնան» կփորձի պայմանագիր կնքել Հոլանդի հետ մրցաշրջանի վերջում։ Տեղեկությունը տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները։
Այժմ կատալոնացիները նույնիսկ խնդիրներ ունեն Դանի Օլմոյի գրանցման հետ կապված, իսկ Էրլինգ Հոլանդի տրանսֆերը շատ թանկ կարժենա՝ և՛ ակումբների միջև գործարքի չափի, և՛ ֆուտբոլիստի համար պայմանագրի պայմանների առումով:
Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Սիթիի» պատիժը ֆինանսական կանոնների խախտման համար կարող է նպաստել Հոլանդի հեռանալուն։ 24-ամյա նորվեգացին, կարող է որոշել կարիերայի նոր փուլ սկսել։