«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան խոսել է թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
Այժմ «քաղաքայինները» ճգնաժամ են ապրում և վերջին 11 հանդիպումներից միայն մեկում են հաղթել։
«Գվարդիոլան չի սիրում պարտվել և իսկապես ցանկանում է լուծում գտնել: Ոչ ոք չէր կարող ասել, որ այն մարզիչը, ով նախկինում տիրում էր ողջ Անգլիային, հանկարծ այսպիսի դրության մեջ կհայտնվի:
Նա անընդհատ ձգտում է կատարելության: Ես նրան բավականին դրական եմ համարում, նա իսկապես բարի է մեր հանդեպ։ Գվարդիոլան աջակցում է մեզ»,- ասել է Օրտեգան Sky Germany-ին տված հարցազրույցում: