Անգլիայի գավաթի «Թոթենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվեց 4:3 հաշվով, տանտերերի հաղթանակով։
15-րդ րոպեին Դոմինիկ Սոլանկեն բացեց խաղի հաշիվը, իսկ։ 46-րդ րոպեին Դեյան Կուլուշեվսկին կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը։
54-րդ րոպեին Դոմինիկ Սոլանկեն երրորդ գնդակն ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։
63-րդ րոպեին մանկունիանցիների հարձակվող Ջոշուա Զիրկզեն մեկ գնդակ ետ բերեց, խաղի հաշիվը դարձնելով 3:1։
7 րոպե անց Ամադ Դիալոն երկրորդ գնդակն ուղարկեց «Թոթենհեմի» դարպասը։
Հյոն Մին Սոնը 88-րդ րոպեին չորրորդ գնդակն ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը՝ հաշիվը դարձնելով 4։2։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջոնի Էվանսը խաղի ավելացրած ժամանակում գրավեց տանտերերի դարպասը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։ (4։3)