«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնի է դարձել Fichajes-ին, 20-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» դիտարկում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը արդեն հունվարին։
Այս մրցաշրջանում Գառնաչոն խաղադաշտ է դուրս եկել 24 խաղում, ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Գառնաչոյի աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 մլն եվրո։