Անգլիական երկու գրանդների երկրպագուները համատեղ բողոքի ցույց կկազմակերպեն

«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կմիավորվեն հաջորդ ամիս բողոքի ցույց կազմակերպելու համար։

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու բարձրակարգ ակումբների երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպելու տոմսերի թանկացման դեմ:

Դա տեղի կունենա «Էնֆիլդում», որտեղ հունվարի 5-ին առաջնության խաղում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին խոսում են բրիտանական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Daily Mail-ը։

Ինչպես տեսնում ենք, Անգլիայում տոմսերի գների աճը նույնիսկ մրցակիցներին ստիպում է միավորվել։ Ներկա պահին «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։