«Մանչեսթեր Սիթին» ակնկալում է հունվարին կիսապաշտպան ձեռք բերել: Գրանդը ցանկանում է գնել ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել կիսապաշտպան Ռոդրիին։
Իսպանացին երեք ամիս է, ինչ ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից։ Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին սոցիալական ցանցերում, «Մանչեսթեր Սիթին» կազմել է չորս թեկնածուներից բաղկացած ցուցակ։ Դրանում ընդգրկված են 25-ամյա Էդերսոնը (Ատալանտա), 27-ամյա Բրունո Գիմարաեշը (Նյուքասլ), 20-ամյա Ադամ Ուարթոնը («Քրիսթալ Փելաս») և 26-ամյա Տիջանի Ռեյնդերսը (Միլան):
«Մանչեսթեր Սիթին» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է։