Opta․ Արնե Սլոտը պատմական նվաճման է հասել

Արնե Սլոտի գլխավորությամբ «Լիվերպուլը» արդեն 24 պաշտոնական հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում։

Դրանցում թիմը տոնել է 20 հաղթանակ՝ երեք ոչ-ոքիով և միայն մեկ պարտությամբ։ Ըստ Opta-ի, եթե վերցնենք Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության բոլոր մարզիչներին, ապա սա 20 հաղթանակի սահմանագիծը նվաճելու ամենաարագ արդյունքն է։

Նախկինում միայն Ուիլյամ Սադելին էր հաջողվել 20 հաղթանակ տանել 1888/1889 մրցաշրջանում։ Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին։Արնե Սլոտի թիմը Պրեմիեր լիգայի արտագնա խաղում կխաղա «Թոթենհեմի» հետ։