Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Սլովենական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «ՌԲ Լայպցիգի» հետ՝ քննարկելու 21-ամյա հարձակվողի տրանսֆերի հնարավորությունը գերմանական ակումբի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։

Նշվում է, որ Շեշկոն միակը չէ, ով գտնվում է «Չելսիի» տեսադաշտում հարձակման գիծն ուժեղացնելու համար։ Ընթացիկ մրցաշրջանում Շեշկոն խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում, որոնցում դարձել է տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 50 մլն եվրո։