Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է TBR Football-ը, 22-ամյա կոստառիկացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Արսենալը»։
Աղբյուրի համաձայն՝ բոլոր երեք ակումբներն էլ տեղյակ են, որ Ուգալդեի պայմանագրում 30 միլիոն եվրո ազատման կետ կա: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ ծանոթ է հարձակվողին, քան մյուսները, քանի որ հենց «Սիթի գրուպն» էր, որ նրան Եվրոպա բերեց Կոստա Ռիկայից 2022 թվականին։
Աղբյուրն ընդգծել է, որ «քաղաքայինները» իսկապես հավանում են Ուգալդեին խաղը, ուստի ուշադիր հետևում են երիտասարդ հարձակվողին։
Ռուսաստանի առաջնության վերջին չորս հանդիպումներում Ուգալդեն դարձել է ինը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։